Երկկողմ համագործակցության շրջանակներում, Հայաստանի եւ Լատվիան կարող են հաղթահարել նրանց առաջ ծառացած մարտահրավերները, ասել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը, ելույթ ունենալով հայ-լատվիական բիզնեսի համաժողովի ընթացքում: «Մեր հանդիպումը անց է կացվում այն ժամանակաշրջանում, երբ մեր պետությունների առաջ ծառացել է բարդ խնդիր` պահպանել ֆինանսական կայունությունը եւ շտապ միջոցներ որոնել բիզնես-միջավայրի բարելավման համար», – ընդգծել է նա:
Նա նաեւ ավելացրել է, որ եկել է այն ժամանակը, երբ անհրաժեշտ է մոբիլիզացնել ողջ ուժերը նախատեսված ծրագրերը իրականացնելու համար: Նա հույս հայտնեց, որ ստեղծված բարդ իրավիճակում երկու երկրները կգործադրեն ամեն ջանք, որպեսզի ստեղծեն բարենպաստ պայմաններ տնտեսական համագործակցության համար: «Հայաստանի շուկան հետաքրքիր է մեզ եւ ես չեմ կասկածում, որ լատվիական բիզնեսը նույնպես կհետաքրքրի ձեր երկիրը», – նշել է նա:
Լատվիայի նախագահը նշել է, որ ներկայումս գոյություն ունի 64 հայ-լատվիական ձեռնարկություն, եւ հույս հայտնեց, որ առաջիկա տարիները այդ ցուցանիշը կաճի:
Նախագահը նշել է նաեւ, որ Հայաստանում հաջողությամբ աշխատում են լատվիական դեղագործական ընկերությունները, իսկ Հայաստանի քաղաքացիները ըստ արժանվույն գնահատեցին Լատվիայի սննդարդյունաբերական արտադրանքը:
Բացի այդ նա նշել է նաեւ, որ Լատվիան կարող է լավ գործընկեր դառնալ զբոսաշրջության ոլորտում, ինչին նպաստում է նրա միացումը շենգենի գոտուն եւ Երեւան-Ռիգա ուղիղ չվերթի բացումը: Հայաստանի համար Լատվիան կարող է կապող օղակ դառնալ Արեւելյան, Արեւմտյան Եվրոպայի եւ սկանդինավյան երկրների միջեւ: