AM
11 December 2009 - 12:24 AMT

Լատվիան կարող է հայկական ապրանքների համար եվրոպական շուկա դուրս գալու պատուհան դառնալ

«Լատվիան կարող է հայկական ապրանքների համար եվրոպական շուկա դուրս գալու պատուհան դառնալ», – ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Չնայած այն բանին, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ ապրանքաշրջանառությունը փոքր է, այնուամենայնիվ այն կարելի է ավելացնել: 2008 թ-ն Հայաստանի եւ Լատվիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 11.283 մլն դոլար, որոնցից արտահանմանն է բաժին ընկնում 1.17 մլն դոլար, իսկ ներմուծման` 10.113 մլն դոլար:

«Լատվիայի բիզնեսմենների շահագրգռվածությունը թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այսօրվա բիզնես համաժողովի շրջանակներում կկնքվեն բազմաթիվ պայմանագրեր», – նշել է Հարությունյանը: «Հիմա Հայաստանի մոտ հնարավորություն կա լինել ավելի ագրեսիվ եւ Լատվիայի միջոցով դուրս բերել իր ապրանքները եվրոպական շուկաներ», – ընդգծել նա: