Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում պատմել է «DigiTec-ն անիվների վրա» ցուցահանդես-տոնավաճառի մասին: Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ընդլայնել սպառողական շուկան տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների համար, այլ նաեւ բարձրացնել մարզերի բնակչության գրագիտությունը ՏՏ ոլորտում վարժանքների միջոցով: Դեկտեմբերի 21-ից մասնակիցները կայցելեն Հայաստանի 42 քաղաքներ: Հնավարո է, ապագայում, «DigiTec-ն անիվների վրա» ցուցահանդեսն այցելի նաեւ հանրապետության խոշոր գյուղեր:
Բացի այդ, Կարեն Վարդանյանն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում «DigiTec-ն անիվների վրա» արտագնա ցուցահանդես-տոնավաճառ կազմակերպելու իր ծրագրերը, որի շրջանակներում Շուշիում կանցկացնի սակրավոր-ռոբոտների մրցույթ` նվիրված Ազատագրման օրվան, իսկ հաղթող-ռոբոտին կնվիրեն քաղաքին: