Կեղծված Ռիգայի շպրոտերը չեն փչացնի հայ-լատվիական հարաբերությունները: Այդպիսի հույս հայտնեց Երեւանում կայացած հայ-լատվիական բիզնես-համաժողովի ընթացքում Kolumbija կոմբինատի ձկների վերամշակման արտադրության վարչության անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Իգոր Կրուպնիկը:
Նա հաղորդել է, որ դա իր երկրորդ այցն է Հայաստան: Ընդ որում, Կրուպնիկը նշել է, որ առաջին այցի ժամանակ հայ գործընկերների հետ համաձայնագիր էր կնքվել Հայաստան ներմուծել ընկերության արտադրանքը: «Միաժամանակ մեր արտադրանքի հետ վաճառքի մեջ կան «հայկական» ծագում ունեցող շպրոտեր: Մենք մտադիր ենք պայքարել այդ խաբեության դեմ», – նշել է նա:
Նրա խոսքերով, վաճառքում հայտնաբերվել են շպրոտեր, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իսկական շպրոտերի որակին: «Հայաստանը հարուստ է իր մրգերով եւ այն պետք է պարծենա դրանով, իսկ ձկնարտադրությունը թողեք մեզ», – հայտարարել է պ-ն Կրուպնիկը: