AM
18 February 2002 - 19:18 AMT

ԵՐԵՒԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԱՏԱՐԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՖԻՐՄԱՅԻ ԴԵՄ ԻՐ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Երեւանի կոնյակի գործարանը մտադիր է հայց ներկայացնել դատարան մրցակից ֆիրմայի դեմ` իր ապրանքանշանից օգտվելու պատճառով: Ընկերության նախագահ Պյեռ Լարեչի կարծիքով, «Գրեյթ Վելլի» ֆիրման անօրինական է օգտվում ապրանքանշանից, որը շատ նման է ընկերությանը պատկանող «Արարատ» ապրանքանշանին, ինչը բացասական է անդրադառնում Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի ծավալների իրացման վրա: Լարեչի խոսքերով` ստեղծված իրավիճակը խոչընդոտում է հայկական կոնյակ արտադրողների ընկերակցության ստեղծմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: