AM
11 December 2009 - 14:16 AMT

Հայաստանի ԿԲ աշխատակիցն ընտրվել է ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ

Դեկտեմբերի 11-ին Եվրախորհրդի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբում, որին անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, տեղի են ունեցել ղեկավար կազմի ընտրություններ, որոնց արդյունքում ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի Օրենսդրության ներդրման եւ միջազգային կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանն ընտրվել է ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի բյուրոյի անդամ, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետկապերի ծառայությունը:

ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին անդամակցում է 2006 թ.-ից եւ ակտիվորեն ներգրավված է անդամ երկրների փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգերի գնահատումների գործընթացում: