Հայաստանը շարժվում է ԵՄ հետ սերտ համագործակցության ճանապարհով: «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության մեկնարկի հետ միասին Հայաստանի ու ԵՄ միջեւ հարաբերությունները կարող են նոր մակարդակի անցնել: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի եւ նրա տիկնոջ հրաժեշտի արարողությանը, հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր բանակցություններում մենք ընդգծեցինք մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտում, ինչպես նաեւ մարդկանց միջեւ անմիջական կապերում փորձի փոխանակման ընդլայնման անհրաժեշտությունը: Մենք գտնում ենք նաեւ, որ անհրաժեշտ է Հայաստանի ու Լատվիայի միջեւ լավագույն ավանդույթներ ձեւավորել նաեւ տուրիզմի ոլորտում»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց Հայաստանի ու Լատվիայի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրերի իրականացման կարեւորությունը:
Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսն իր հերթին հայտնեց, որ Երեւանն ու Ռիգան լավ հիմք են ստեղծել առավել արդյունավետ եւ ինտենսիվ, փոխշահավետության վրա հիմնված գործընկերության համար: «Ողջունումեմ այնփաստը, որ հատկապես վերջին տարիների ընթացքում տնտեսականկապերի զգալիաճ էտեղի ունեցել: Վստահ եմ, որԵրեւանում կազմակերպված գործարար ֆորումը նոր ազդակ կստեղծի Լատվիայի եւ Հայաստանի տնտեսական ներուժի խորացման համար, փոխադարձ առեւտրի մեծացման շրջանակներում: Լատվիայում հայերը համայնքեն հիմնել` տարատեսակ կառույցներով, ինչը կարեւոր ներդրում է մեր երկու երկրների միջեւ մշակութային կապերի ակտիվացմանը»,- հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:






