Վարչապետ Տիգրան ՍարգսյաննայսօրԵրեւանում, Լատվիայի Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել եւ նախաճաշել է նախագահ Վալդիս Զատլերսի:
Հանդիպման ընթացքումքննարկվելեն հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսությունիցտնտեսականակտիվ համագործակցության անցնելու եւ տարբեր բնագավառներում փոխգործակցության հնարավոր ուղիներին առնչվող հարցեր:
Այդ համատեքստում զրուցակիցները կարեւորել են փոխադարձ շփումներիեւ գործարար կապերի հաստատումը, երկուերկրների գործարար շրջանակներիհամարխրախուսական քաղաքականություն վարելուն միտված քայլերի ակտիվացումը, հույս հայտնել, որ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար լավ նախադրյալներ կստեղծի Երեւանում անցկացվող հայ-լատվիական գործարար համաժողովը:
Երկկողմ տնտեսականհարաբերությունների մեկնարկի համարհեռանկարային են համարվել համագործակցությունը առեւտրի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պահպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության բնագավառներում: Կարեւորվել են նաեւ մշակութային կապերի աշխուժացումը, որը լավ հիմք կհանդիսանա երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու գործում, ինչպես նաեւ միջբուհական, գիտակրթական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: