AM
16 February 2002 - 15:54 AMT

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ

Մոտ ժամանակներս Հայաստանի խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, կստեղծվի Ժողովրդական կուսակցության անդամներից կազմված նոր պատգամավորական խումբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ պատգամավորական խմբի ձեւավորման մասին հարցը ՀԺԿ ղեկավար մարմիններում չի քննարկվել: Նշենք, որ պատգամավորական խմբի գրանցման համար նրա կազմում պետք է լինեն ամենաքիչը տասնմեկ խորհրդարանական: Հայտնի է, որ Ժողովրդական կուսակցությունը ներկայիս խորհրդարանում չունի այդքան կողմնակիցներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: