ԵվրԱզԷՍ-ի երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կանցնի Ալմա Աթայում դեկտեմբերի 19-20-ին, հաղորդել է Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը:
«Կարծում եմ, որ պետությունների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական հանդիպումը, որը կանցնի դեկտեմբերի 19-20-ին Ալմա Աթայում վերջակետ կդնի մի շարք հարցերի լուծմանը»,-ուրբաթ օրը ասել է Մասիմովը ԵվրԱզԷՍ-ի երկրների վարչապետների հանդիպմանը Սանքտ Պետերբուրքում:
Նա հույս է հայտնել, որ Պետերբուրգում կայացրած որոշումները կարեւոր քայլ կհանդիսանան միասնական տնտեսական տարածքի զարգացման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Կարծում եմ, որ մեր որոշումները թույլ կտան մեզ ավելացնել մեր երկրների զարգացման ներուժը»,-ասել է Ղազախստանի վարչապետը:
ԵվրԱզԷՍ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Հայաստանը ներկայացված է ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակով: