Գարնան սկզբին նախատեսված է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անաստաս Վալիոնիսի այցը Հյուսիսային Կովկասի տարածաշրջան: Նրա այցի հետ Բաքվում մեծ հույսեր են կապում: Բաքվի ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Նախարարների կոմիտեն, ի տարբերություն ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի, Ադրբեջանի ղեկավարության համար «ավելի ճկուն եւ հարմար զրուցակից է Եվրախորհրդի հետ հանրապետության ունեցած տարաձայնության վերաբերյալ հարցի լուծման համար»: Այդ կապակցությամբ, ադրբեջանական իշխանությունները հուսով են, որ Անաստաս Վալիոնիսի շրջագայությունը Հարավային Կովկասի երկրներով կնպաստի ԵԽ եւ պաշտոնական Բաքվի միջեւ, մարդու իրավունքների իրավիճակի մասին, առավել կոնստրուկտիվ երկխոսության կարգավորմանը: Միեւնույն ժամանակ, Բաքվի մեկնաբանները լավատեսական կանխատեսումներ չեն արտահայտում հանրապետության ղեկավարության եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերի միջեւ կայանալիք բանակցությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Շվիմմերը կովկասյան պետությունների մայրաքաղաքներ կայցելի ապրիլի սկզբին: Ինչպես հայտնի է, հատկապես Շվիմմերի սկզբունքայնության շնորհիվ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ընդունվեց ադրբեջանական բոլոր քաղբանտարկյալներին ազատելու պահանջը պարունակող բանաձեւը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: