AM
16 February 2002 - 15:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԵԼ-ԱՎԻՎԻՆ` ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՄԵՄԱՏԵԼ ՀՈԼՈԿՈՍՏԻ ՀԵՏ

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին բողոքի նոտա է ներկայացրել այն հայտարարության կապակցությամբ, որը վերջերս արել է ՀՀ-ում Իսրայելի դեսպան Ռիվկի Կոենը` հայոց ցեղասպանությունը հոլոկոստի հետ համեմատելու անթույլատրելիության վերաբերյալ: Նոտայում մասնավորապես ասվում է այն մասին, որ պաշտոնական Երեւանը անթույլատրելի է գտնում է հայոց ցեղասպանության փաստի նշանակության բացառման եւ նվազեցման փորձերը: Միեւնույն ժամանակ տեղեկացվում է, որ Հայաստանը երբեք նպատակ չի դրել զուգահեռներ անցկացնել հայոց ցեղասպանության եւ հոլոկոստի միջեւ, գտնելով, որ մարդկության դեմ կատարած ցանկացած հանցագործություն իր էությամբ աննախադեպ է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: