«Լավ կլիներ, եթե մինչեւ ՀՀ Սահմանադրական դատարանում Արձանագրությունների քննարկումները 2010 թ-ի հունվարի 12-ն, Թուրքիայում ստեղծված իրավիճակը ավելի պարզ լիներ », – ասել է մամլո ասուլիսում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Նա նաեւ հաղորդել է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ՀՅԴ-ն նախատեսում է անցկացնել լայնածավալ բողոքի ակցիաներ Արձանագրությունների դեմ: «Այնպես որ այդ ժամանակ Հայաստանում հանգիստ չի լինի», – հայտարարել է նա: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացումը Հայաստանում հնարավոր է, որ խափանվի, քանի որ հայ հասարակության մեծամասնությունը կիսում է ՀՅԴ-ի տեսակետը նախապայմանների վերաբերյալ:
Պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե որքանով հավանական է Արձանագրությունների վավերացումը թուրքական խորհրդարանում, նա հայտարարել է, որ թուրքական կողմը որոշ ժամանակ շանտաժի ենթարկելով Հայաստանին, այնուամենայնիվ կվավերացնի փաստաթղթերը:






