AM
14 December 2009 - 10:44 AMT

«Արարատբանկը» ակտիվորեն ուսումնասիրում է շուկան, որպեսզի լիզինգային ծառայություններ տրամադրի

2010 թ. «Արարատբանկն» իր հաճախորդներին հնարավոր է տրամադրի լիզինգային ծառայություններ: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է «Արարատբանկի» ռազմավարության եւ մեթոդոլոգիայի պետ Գարիկ Ադամյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ նպատակով բանկի մասնագետները կատարում են շուկայի ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, որպեսզի որոշեն նրա պահանջարկի աստիճանը: «Հիմնվելով այդ վերլուծությունների վրա, բանկի ղեկավարությունը որոշում կկայացնի այդ ծառայությունը մատուցել կամ առայժմ ձեռնպահ մնալ», – ասել է նա:

Այս կապակցությամբ «Արարատբանկի» ռազմավարության եւ մեթոդոլոգիայի բաժնի պետն ավելացրել է նաեւ, որ բանկը մշտապես ուսումնասիրում է բանկը, որպեսզի բանկային նոր ծառայություններ ներմուծի: «Եթե շուկայում կա համապատասխան պահանջարկ, եթե մեր առաջարկությունը համահունչ լինի շուկայում եղած պահանջարկին, ապա մենք որոշում կկայացնենք որոշ ծառայություններ տրամադրելու», – նշել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում ընդհանուր առմամբ բանկային համակարգի գործունեությանը, ապա նրա խոսքերի համաձայն, 2009 թ. այն կփակի շահույթով: «Երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգն արդեն շահութաբեր է», – ասել է նա: