AM
14 December 2009 - 14:12 AMT

Ֆինանսների նախարարություն. «Սահմանված է 2009 թ. դեկտեմբերի 14-20-ը մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման եւ բացթողնման գները»

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը սահմանել է 2009 թ. նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում քիմիապես մաքուր մետաղի պետական գնման եւ բացթողնման (պետական ստանդարտ ձուլակտորի համար) գները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, նշված ժամանակահատվածում սահմանված են հետեւյալ գները` ոսկի- գնման գինը` 12938.77 (-708.89) դրամ, բացթողնման գինը` 14063.88 (-770.56) դրամ. արծաթ- գնման գինը` 201.53 (-12.53) դրամ, բացթողնման գինը` 219.05 (-13.62)դրամ, պլատին- գնման գինը`16224.63 (-577.16) դրամ, բացթողնման գինը` 17635.47 (-627.34) դրամ, պալադիում- գնման գինը` 4178.81(-141.24) դրամ, բացթողնման գինը` 4542.18 (-153.53) դրամ: