AM
14 December 2009 - 16:46 AMT

Վրաստանը Օմբուդսմեն հետ ստորագրել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին հուշագիր

Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետական նախարար Թեյմուրազ Յակոբաշվիլին եւ երկրի ժողովրդական պաշտպան Գիորգի Թուգուշին Թբիլիսիում ստորագրել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին հուշագիր:

«Ինձ դուր չի գալիս «ազգային փոքրամասնություններ» տերմինը, քանի որ կարծում եմ, որ բոլոր մարդիկ հավասար են: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի ազգային փոքրամասնությունների յուրաքանչուր ներկայացուցիչ իրեն զգա Վրաստանի լիարժեք քաղաքացի: Մեր գերատեսչությունը բաց է համագործակցության համար», – ասել է Վրաստանի պետնախարարը: