Դեկտեմբերի 15-ն տեղի ունեցավ Orange Armenia ընկերություն կողմից կազմակերպված մամլո ասուլիս, որի ժամանակ գլխավեր տնօրեն Բրունո Դյուտուան պատմել է տոնական ակցիայի մասին:
Այսպես, մինչեւ հունվարի 13-ը ընտրելով երկու նույն համար, որոնք սկսվում են 095-ով եւ 055-ով, կամ միացնելով Orange-ի մեկ համարը մյուսին, բաժանորդները կկարողանան շփվել միմյանց հետ անվճար ողջ 2010 տարվա ընթացքում: Ամեն ամիս իրենց տնօրինության տակ կլինի 500 անվճար րոպե: Իսկ դեկտեմբերի 15-ց մինչեւ հունվարի 31-ը լիցքավորված ցանկացած գումար կկրկնապատկվի:
Բացի այդ, ընկերությունը որոշել է աջակցել «Բարի Ձմեռ Պապ» ծրագրին, որը այս տարի անցկացվում է Վայոց Ձորում: Այդ ծրագրի շնորհիվ մարզի ավելի քան 3000 երեխաները Ձմեռ Պապիից կստանան նվերներ:
«Նոյեմբերի 5-ց անցել է ընդամենը 45 օր, իսկ մենք արդեն ունենք ավելի քան 100. հազար բջջային հեռախոսի բաժանորդ եւ 5 հազար ինտերնետ օգտվողներից: Դա շատ բանի մասին է վկայում», – նշել է Բրունո Դյուտուան: