AM
15 December 2009 - 09:27 AMT

Հայաստանի ԿԲ-ն հաստատել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Կրոյֆ» հուշադրամի էսքիզը

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Կրոյֆ» հուշադրամի դիմերեսի եւ դարձերեսի ուրվագծերը, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, որոշումն ընդունվել է ԿԲ Խորհրդի նիստում, որը գլխավորում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Յոհան Կրոյֆը ֆուտբոլի հոլանդացի մարզիչ է, Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ, որը 48 խաղում 34 գնդակ է խփել: Ընդամենը իր կարիերայի ընթացքում նա 752 խաղի է մասնակցել եւ 425 գոլի հեղինակ է:

Կրոյֆը ոչ միայն հոլանդական ֆուտբոլի, այլ մի ողջ ոճի մարմնացումն է, որը կոչվում է տոտալ ֆուտբոլ: Առաջին անգամ այդ ոճով խաղացել է նրա «Այաքս« թիմը եւ 1970-ների Հոլանդիայի հավաքականը:

Կարիերան ավարտելուց հետո, նա անցավ մարզչական աշխատանքի: 1989-1996թթ. նրա գլխավորությամբ իսպանական «Բարսելոնան» հաղթեց Իսպանիայի 4 առաջնություններում (1991-1994), Եվրոպայի չեմպիոնների գավաթի մրցաշարում 1992թ. եւ Գավաթների գավաթի մրցաշարում 1989թ.: