AM
15 Դեկտեմբեր 2009 - 10:41 AMT

Դավիթ Հակոբյանն ակտիվ քարոզչության կարիք չունի առաջիկա ընտրություններում

Դավիթ Հակոբյան. «Երեւանի թիվ 10 ընտրատեղամասում Աժ պատգամավորության առաջիկա ընտրություններում ես մտադիր չեմ մեծ ընտրարշավ ծավալել, քանի որ ոչ դրա անհրաժեշտությունը կա, ոչ էլ` համապատասխան ֆինանսական ռեսուրսները»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

Ըստ Հակոբյանի, ավելորդ քարոզչությունը կարող է հակառակ արդյունքն ունենալ: «Իսկ իմ երկու հակառակորդներին` Համայակ Հովհաննիսյանին եւ «Ազգային միավորում» կուսակցության» թեկնածու Արա Սիմոնյանին ես կասկածում են իշխանությունների հետ համագործակցելու մեջ»,-ասել է Դ.Հակոբյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե մտադիր է արդյոք Դ.Հակոբյանը անհաջողության դեպքում լքել երկիրը, նա պատասխանել է, որ պարտության դեպքում կլքի ինչպես քաղաքականությունն, այնպես էլ` երկիրը: