AM
14 February 2002 - 18:50 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԼՂՀ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցման նպատակով Ստեփանակերտ է այցելել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների մի խումբ: Ինչպես հայտնի է, գարնանը Եվրոպայի Խորհրդում նախատեսվում է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի քննարկում, որին կմասնակցեն նաեւ ԼՂՀ-ի պաշտոնական իշխանությունները: Հայկական եւ ղարաբաղյան կողմերի ընդհանուր մոտեցումների մշակմանն էին նվիրված խմբի անդամների խորհրդակցությունները ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի, հանրապետության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Նաիրա Մելքումյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ներքին գործերի նախարար Արմեն Իսագուլովի հետ: Խմբի անդամները, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-յում հայկական պատվիրակության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ, այցելել են Շուշի, որտեղ ծանոթացել են փախստականների հիմնահարցերին եւ տեղական բանտում կալանավորների կենցաղային պայմաններին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: