AM
14 February 2002 - 18:51 AMT

ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՌՋԵՎ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՉԻ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Երեկ Երեւանի պետական համալսարանի դասախոսական կազմի հետ ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինի Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: Պատասխանելով հավաքվածների հարցերին` նա նշել է, որ Ադրբեջանին Արցախի ենթակայության անթույլատրելիությունը այն ելակետն է, որից բխում է հայկական կողմի դիրքորոշումը հակամարտության կարգավորմանը ուղղված բանակցություններում: Նրա խոսքերով, Ղարաբաղում մի ամբողջ սերունդ է մեծացել, որը մտովի անգամ չի պատկերացնում, որ իրենց երկիրը կարող է Ադրբեջանի մի մասը դառնալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: