Կանխատեսել երկրաշարժ օտար պետության տարածքում անլուրջ է եւ զուրկ է մասնագիտական մոտեցումից: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային սեյսմիկ ծառայության երկրաշարժերի վերաբերյալ տեղեկատվության բաժնի պետ Արմեն Մանվելյանը, պատասխանելով «Արմինֆո» գործակալության թղթակցի խնդրանքին մեկնաբանել, ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված, ռուսաստանցի գիտնական Վիկտոր Բոկովի կանխատեսումը` մոտ ժամանակներս Հայաստանի տարածքում 5-6 բալ ուժգնության երկրաշարժի հնարավորության վերաբերյալ: Մանվելյանի խոսքերով, կանխատեսումներ անելու համար հարկավոր է տիրապետել Հայաստանի իրավիճակի մասին տեղեկություններին, ինչի հնարավորությունները բացակայում են ինչպես Բաքվում, այնպես էլ Մոսկվայում: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության 150 կայաններ անցկացնում են ամենօրյա մոնիտորինգ, որի տվյալների մշակման արդյունքում մոտ ժամանկներս երկրաշարժ չի սպասվում: Նշենք, որ Վիկտոր Բոկովի կանխատեսման համաձայն, Հայաստանում կարող է երկրաշարժ լինել նույնիսկ այսօր` փետրվարի 14-ին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: