Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ Վրաստանի ամենայն Պատրիարք Կաթողիկոս Իլիա Երկրորդը երեկ Թբիլիսիյում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանում եւ Վրաստանում ստեղծված իրավիճակը` տոտալիտար կրոնական աղանդների ազդեցության տարածման կապակցությամբ: Զրուցակիցները համաձայնվել են, որ հակազդեցությունը տոտալիտար աղանդներին պետության պարտականությունն է, այլ ոչ թե եկեղեցու: Վարդան Օսկանյանը եւ Իլիա Երկրորդը ընդգծել են երկու բարեկամ պետությունների համագործակցության կարեւորությունը աղանդավորությունը արմատապես վերացնելու գործում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: