ՀՀԿ-ն խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հույս ունի, որ մինչեւ ապրիլի 24-ը Արձանագրությունների վավերացման գործընթացում կնկատվի որոշ առաջխաղացում: Նրա խոսքերով, եթե թուրքական խորհրդարանը, մինչեւ ապրիլի 24-ը չվավերացնի Արձանագրությունները, ապա դրանով Թուրքիան կխախտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանավորվածությունը խելամիտ ժամկետներում:
Նա ընդգծել է, որ չնայած Անկարան ձգձգում է գործընթացը, Հայաստանը պահպանում է ժամկետները: «Հունվարի 12-ն ՀՀ Սահմանադրական դատարանը կհրապարակի Արձանագրությունների վերաբերյալ իր որոշումը: Փետրվար ամսին, մենք պատրաստ ենք սկսել քննարկել այդ փաստաթղթերը», – ասել է ՀՀԿ-ի ներկայացուցիչը:
Գագիկ Մինասյանը հիշեցրեց նաեւ, ՀՀ միջազգային պայմանագրերի օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունը, ընդգծելով, որ Հայաստանի համբերությունը անսահման չէ: «Հայաստանը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, սակայն նրա համբերությունը անսահման չէ: Եթե Անկարան չպահպանի Արձանագրությունների վավերացման խելամիտ ժամկետները, Երեւանը դուրս կգա բանակցային գործընթացից», – հայտարարել է նա:






