Հայաստանի եւ Թուրքմենստանի նախագահներ` Ռոբերտ Քոչարյանը եւ Սափարմուրադ Նիյազովը նախատեսում են հանդիպել այս ամսվա ընթացքում` Իրանի տարածքով թուրքմենական գազը Հայաստան արտահանելու հարցը քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովը արդեն արտահայտել է պաշտոնական Աշգաբադի դրական կարծիքը այս հարցում: Հայկական կողմը շահագրգռված է համեմատաբար էժան թուրքմենական գազի առաքումներում, որի գինը տատանվում է 40-43 դոլարի սահմաններում հազար խորոնարդ մետրի համար: Այժմ Հայաստանը գազը գնում է ռուսաստանյան «Իտերա» կոնցեռնից` վճարելով 55 դոլար հազար խորանարդ մետրի համար:Իրան-Հայաստան գազատարը կհասցնի թուրքմենական վառելիքը Կովկաս: Ենթադրվում է, որ շինարարությունը կսկսվի մինչեւ տարեվերջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: