Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Թուրքիան պաշտոնապես հրաժարվել է 2004 թ-ին Եվրամիությանը անդամակցելուց: Թուրքիայի փոխվարչապետ Մեսուտ Յըլմազի խոսքերով, «Թուրքիան պետք է այժմ կենտրոնանա 2007 թ-ին ԵՄ-ին անդամակցելու խնդրի լուծման վրա»: Վերջերս թուրքական կողմը բազմիցս դիմել էր Եվրոպական Հանձնաժողովի ղեկավարությանը` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների ժամանակացույց մշակելու խնդրանքով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: