Ստուգումները, որը անցկացրել էր ՀՀ նախագահի աշխատակազմին կից վերահսկողության ծառայության կողմից հանրապետության քաղաքաշինության նախարարությունում, ցույց են տվել, որ նախարարության ամենամսյա տեղեկատուում հրատարակված շինանյութի գները տարբերվում են իրականներից 40%-վ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Նրա խոսքերով, 6 օբյեկտների վերաբերյալ նախարարության կողմից ներկայացված նախագծերի հաշվարկների նախնական ստուգման արդյունքները գրանցեցին 100 մլն դրամի տարբերություն: «Տեղեկատուում ներկայացրած գները համապատասխանեցվել են իրական գներին», – ասել է նա:
Ինչ վերաբերվում է այն ստուգումներին, որոնք իրականացվում են ՀՀ կառավարությանը կից պետական անշարժ գույքի կառավարման բաժնում, ապա այստեղ բացահայտվել են 200 մլն դրամի պետական անշարժ գույքի գների իջեցման դեպքեր:
Բացի այդ, պետական գույքի վարձակալության դրամահավաքը այս տարի էր 100 մլն դրամով պակաս էր նախորդից:
«Պետական անշարժ գույքի ոչ նպատակային օգտագործման համար պետբյուջե չի ուղղվել մոտ 75 մլն դրամ: Բացահայտվել են նաեւ խախտումներ մասնավորեցման ընթացքում», – ասել է նա:
Վերահսկողության ծառայությունը բացահայտել է նաեւ մի շարք խախտումներ քաղաքացիական ավիացիայի գլխավոր բաժնի գործունեությունում:
« Մեր հասարակությունում պետք է գիտակցություն ամրապնդվի, որ ամեն ապօրինի գործունեություն չի մնա առանց պատժի», – ասել է պ-ն Հովսեփյանը:






