AM
12 February 2002 - 18:36 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ, ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մոսկվայում «ի գիտություն են ընդունել» ադրբեջանական խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսկերովի` հանրապետության տարածքում թուրքական ռազմական բազաների տեղակայման պատրաստակամության մասին հայտարարությունը, ինչպես նաեւ հեռանկարում Անկարային Գաբալայի ռադիոլակացիոն կայանի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն ընձեռնելու խոստումը: Այդ մասին անցյալ ուրբաթ «Ինտերֆաքսին» հայտնել են ռուսաստանյան ռազմա-դիվանագիտական աղբյուրները: Շոշափելով խոսնակի հայտարարությունն այն մասին, որ թուրքական բազաների ստեղծման համար Բաքուն պատրաստ է տրամադրել հանրապետության տարածքը, աղբյուրը հասկացրել է, որ Մոսկվան դժվար թե ընդունի Բաքվի այդ քայլը լավատեսորեն: «ԱՊՀ երկրներից մեկի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ պետության ռազմական բազայի ստեղծումը կարող է ընդունվել ինչպես Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորական կառույցների առաջխաղացում դեպի Ռուսաստանի սահմանները»,- հայտնել է զրուցակիցը «Ինտերֆաքսի» թղթակցին: Միեւնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ ադրբեջանական խորհրդարանի խոսնակի կողմից ուրբաթ օրը արված հայտարարությունը չի արտացոլում պաշտոնական Բաքվի տեսակետը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: