2008 թ.-ից հետո Հայաստանի քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ հանրապետության իշխանությունները ընթանում են համախմբման ուղիով, իսկ ընդդիմությունը հեռանում է ակտիվ պայքարից: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Ընդդիմությունից ակտիվության լուրջ բարձրացում չի կարելի սպասել, քանի որ ակտիվ պայքարից հեռանալը պայմանավորված է ոչ միայն ընդդիմության պասսիվությամբ, այլեւ հենց ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ խռովությունների առանձին դեպքերով», – ասել է քաղաքագետը: Նրա խոսքերի համաձայն, իշխանությունների համախմբման իրավիճակում, հայ ընդդիմությունը միայն նոր կորուստներ է արձանագրում:
Կանխատեսելով խորհրդարանական եւ նախագահական սպասվող ընտրությունները, Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ ամենայն հավանականությամբ, ընդդիմությունը չի կրկնի նախորդ սխալը եւ հանդես կգա միասնական ուժով: «Մինչեւ այսօր ընդդիմադիր ուժերը կոալիցիա են ձեւավորել ոչ թե հանուն, այլ ընդդեմ ինչ-որ բանի: Եթե այսպես շարունակվի, ընդդիմությունը միայն կպարտվի», – ասել է քաղաքագետը:






