Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ջազի հայ վարպետ Լեւոն Մալխասյանին 65-ամյակի առթիվ: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է, որ Լեւոն Մալխասյանը դարձել է Երեւանի եւ հայկական ջազի անբաժանելի մասը: «Դուք արդեն 65 տարի` Ձեր ներկայությամբ եւ 45 տարի` Ձեր արվեստով հարստացնում եք Երեւանը: Քաղաք, որը սիրում եք ջազից առավել… Երեւանը, կյանքը, ջազն ու Դուք այնքան ներդաշնակ եք միմյանց: Այս ներդաշնակությունը վայելելով` շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ եւ մաղթում արեւշատություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ», – ասվում է ՀՀ նախագահի ուղերձում: