AM
25 Դեկտեմբեր 2009 - 11:56 AMT

Հայկ Բաբուխանյան. «Հայ ազգային կոնգրեսն սպառել է իրեն»

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) սպառել է իրեն: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունքի միություն» Հայկ Բաբուխանյանը: Նրա կարծիքով, դա տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ ՀԱԿ-ը Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորվեց: «Դրանից հետո ՀԱԿ-ում պառակտում տեղի ունեցավ», – նշել է Բաբախանյանն, ընդգծելով, որ դրանից հետո կազմավորվեց նոր ընդդիմություն, որը գործում է անցյալ տարվանից` «Միջկուսակցական խորհրդակցություններ» անունով:

Բաբուխանյանն ընդգծեց նաեւ, որ ՀՀ նախագահի դիրքերը նկատելիորեն ամրապնդվել են այն բանից հետո, երբ նա սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Նույնիսկ կարելի է ասել, որ Հայաստանի վրա արտաքին ճնշումը նույնպես թուլացել է», – ասել է Հայկ Բաբուխանյանն, ավելացնելով, որ գերտերությունները սկսել են աջակցել Հայաստանին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: