Դեկտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀեւ ԱՄԷարտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական առաջին խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, ինչի մասին են վկայում վերջերս ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները, էմիրաթցի գործարարների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
ԱՄԷ փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:
Զրուցակիցները գոհունակությունհայտնեցին դեկտեմբերի 24-25-ը ՀՀ եւ ԱՄԷարտաքին գործերի նախարարությունների միջեւ տեղի ունեցած քաղաքական առաջին խորհրդատվությունների ընթացքի վերաբերյալ` ընդգծելով դրանց կարեւորությունը երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում: Հանդիպմանն անդրադարձ արվեց նաեւ կովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:






