AM
25 December 2009 - 14:39 AMT

Orange-ի բաժանորդները կարող են վճարումներ կատարել նաեւ բանկոմատների միջոցով

Այսուհետեւ Orange-ի բաժանորդները կարող են վարձավճարներ կատարել եւ հաշիվը վերալիցքավորել ArCa, Visa և MasterCard բանկային պլաստիկ քարտերով ողջ Հայաստանի տարածքում: Դրա շնորհիվ ընկերության բաժանորդները կազատվեն մի շարք հոգսերից:

Orange-ը բջջային կապի առաջին ծառայությունն է, որը վճարման այսպիսի համակարգ է մուտքագրել Հայաստանում: Հետագայում ընկերությունը կներդնի նոր ծառայություններ, հաղորդում է մամլո ծառայությունը: