AM
28 December 2009 - 10:31 AMT

Արմեն Աշոտյան. Կվերանայվի աշակերտների Միջազգային օլիմպիադաներում մասնակցության կազմակերպության ռազմավարությունը

Դեկտեմբերի 28-ն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգեւատրել է Միջազգային առարկայական օլիմպիադայի հաղթողներին: Աշակերտները որպես նվեր ստացան համակարգիչներ, իսկ ուսուցիչները եւ օլիմպիական թիմերի ղեկավարները դրամական պարգեւներ:

2009 թ-ն անցկացվել են Միջազգային օլիմպիադաներ 6 առարկաներով` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա: Հայ աշակերտները ցույց տվեցին լավ արդյունքներ 4 առարկաներով, զբաղեցնելով առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը մաթեմատիկայից, ֆիզիկայից, ինֆորմատիկայից եւ աստղագիտությունից:

«2010 թ-ն Կրթության եւ գիտության նախարարությունը կվերանայի աշակերտների Միջազգային օլիմպիադաներում մասնակցության կազմակերպության ռազմավարությունը, որպեսզի հնարավոր լինի խուսափել գոյություն ունեցող խնդիրներից», – ասել է նախարարը: