AM
8 February 2002 - 18:55 AMT

ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍԱԴՐԱՆՔ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ

Անկարան նախապատրաստվում է հաերթական հակահայկական քարոզչական արշավի: Մինչեւ փետրվարի 26-ը նախատեսվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից «Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաղ բնակչության հանդեպ հայերի կազմակերպած ցեղասպանության քննադատման մասին» բանաձեւի ընդունումը: Այդ մասին հաղորդել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Օմար Իզգին: Հիշեցնենեք, որ նույն ժամկետում Ադրբեջանի խորհրդարանը մտադիր է որոշում ընդունել 1988 թվականի սումգաիթյան իրադարձությունների վերաբերյալ: Եղած տվյալների համաձայն, Ադրբեջանի հատուկ ծառայությունները մտադիր են օրենսդիրներին ներկայցնել կեղծ փաստաթղթեր` ապացուցելու համար, որ Սումգաիթում իրականացված հայերի ցեղասպանությունը հենց հայերի կողմից էլ կազմակերպված էր: Թուրքիայի եւ Ադրբեջանի խորհրդարանների կողմից այս փաստաթղթերի ընդունման ժամկետները պատահական չեն: Անկարան եւ Բաքուն ձգտում են այդպես շեղել միջազգային հանրության ուշադրությունը, որին փետրվարի 28-ին` սումգաիթյան ցեղասպանության 14-րդ տարաեդարձի օրը մեկ անգամ եւս կհիշեցվի, թե ինչ է իրենից ներկայացնում «ադրբեջանական ինտերնացինալիզմը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: