AM
11 January 2010 - 12:03 AMT

Կրկնահանցագործը ընտանիքի հետ փախել է Նախիջեւան

Հունվարի 10-ին, ժամը 19:00-իսահմաններում գրանցվել էհայ-ադրբեջանական սահմանիԵրասխ-Նախիջեւան հատվածիխախտմանմիջադեպ: ՀՀ քաղաքացի ԵղիշեՊետրոսիԳեւորգյանը (ծնվ. 1958թ.), կնոջ եւերեք անչափահասերեխաների հետ (7, 6 եւ 3 տարեկան) «Երազ» մակնիշի ավտոմեքենայով, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, ճեղքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված արգելափակոցները, եւ հատելով սահմանը, ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո` անցել Նախիջեւանի տարածք: Հայ սահմանապահների կողմից ոչնչացման կրակ չի բացվել` ելնելով ավտոմեքենայում երեք անչափահաս երեխաների գտնվելու հանգամանքից:
Եղիշե ՊետրոսիԳեւորգյանընախկինում 8 անգամ դատապարտվելէկողոպուտի, ավտոմեքենաների գողությանեւայլհանցանքների համար:

Դեպքի մասին տեղեկացվել են միջազգային համապատասխան հումանիտար կազմակերպությունները: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, դեպքի մանրամասները ճշտվում են, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն մամլո ծառայությունը: