AM
5 February 2002 - 18:38 AMT

ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանը ստորագրահավաք է սկսել, որն անհրաժեշտ է փետրվարի վեցին խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու եւ հեռահաղորդակցության օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հարցի քննարկման համար: Սադոյանը մտադիր է հասնել օրենքում ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների րոպեավճարի կիրառմանը արգելք դնելուն: Նրան հաջողվել է հավաքել առայժմ 25 հազար ստորագրություն: Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 44 հազար ստորագրություն: Նիստի հրավիրման պահանջի տակ ստորագրել են, մասնավորապես, ժողովրդական կուսակցությունը, կոմկուսը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավորները: Հիշեցնենք, որ օրենքում ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճարի կիրառմանը արգելք դնելու դեպքում հեռահաղոդակցային մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերությունը կարող է հայց ներկայացնել միջազգային դատարան Հայաստանի կառավարության դեմ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքերով` Հայաստանի օգտին դատարանի որոշման հավանականությունը մեծ չէ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: