AM
15 January 2010 - 09:23 AMT

2009 թ-ն ՀԿԵՈւ-մ ուղեւորափոխադրումների աճ է գրանցվել

2009 թ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում ուղեւորափոխադրումների աճ է գրանցվել համեմատած 2008 թ-ի հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Նախորդ տարվա ընթացքում միջպետական ուղեւորափոխադրումներում տեղափոխվել է 36.4 հազար ուղեւոր, 2008 թ-ի 27.5 հազարի դիմաց: Ընդ որում տեղականներում այն կազմել է 719.2 հազար ուղեւոր, 2008 թ-ի 651.4 հազարի դիմաց: Համեմատած 2008 թ-ի հետ 2009 թ-ի միջպետական ուղեւորափոխադրումների ծավալի աճը կազմել է 32.4%, տեղականներում`10.4%:

ՀԿԵՈւ-ի միջպետական հաղորդակցությունում գոյություն ունի երկու երթուղի` Երեւան-Թբիլիսի-Բաթում, որը իրականացվում է ամառային շրջանում: Տեղական հաղորդակցությունում գործում են էլեկտրագնացքներ Վանաձոր-Այրում, Երեւան-Արաքս, Երեւան-երասխ, Երեւան-Արարատ, Երեւան-Գյումրի, Քանաքեռ-Հրազդան, Գյումրի-Պեմզաշեն ուղություններով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երակթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի