ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը մտադիր է ակտիվացնել հաշտեցման գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ Տան ներկայացուցիչը` մեկնաբանելով ԱՄՆ-ի ղեկավարի հրամանագիրը Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման վերաբերյալ: Սպիտակ Տան ներկայացուցչի խոսքերով, ուղղման կասեցումը կարեւոր քայլ է հանդիսանում հայ-ամերիկյան եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ նոր փուլ կբացի այդ երկրների համագործակցության ոլորտում: «Վաշինգտոնը մտադիր է ակտիվ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար»,- հայտարարել է Ամերիկայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: Բացի դրանից, ուղղման կասեցումը կնպաստի այդ երկրների համագործակցությանը միջազգային ահաբեկչության հետ պայքարի ոլորտում եւ թույլ կտա կանխարգելել ահաբեկիչների մուտքը Հարավային Կովկասի տարածաշրջան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: