AM
22 January 2010 - 12:44 AMT

ADC-ը եւ Spamhaus-ը կպաշտպանեն են հայ սպառողների էլեկտրոնային փոստը spam-ից

ADC ընկերությունը 2010թ հունվարի 19-ից պաշտոնապես համագործակցում է հանրահայտ Spamhaus կազմակերպության հետ՝ նպատակ ունենալով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում – մեր տարածաշրջանի մի շարք երկրներում պաշտպանել բազմաթիվ էլեկտրոնային փոստերը spam-ից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ինչպես հավաստեց ADC ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանը, ADC-ն առաջին – միակ ընկերությունն է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում, որի ենթակառուցվածքում տեղադրված է Spamhaus-ի հայելային սերվերը, եւ որի օգնությամբ ընկերության մեծաքանակ կորպորատիվ բաժանորդների էլեկտրոնային սերվերները կարող են պաշտպանվել spam-ից։

Spamhaus-ի կողմից տրամադրված տեխնոլոգիայի – իրական ժամանակում թարմացվող տվյալների բազայի շնորհիվ էլ. փոստի սերվերները հնարավորություն են ստանում հավաստի եւ օպերատիվ կերպով զտել տվյալ էլեկտրոնային փոստի սերվերին ուղարկված հաղորդագրությունները։

Նշենք, որ այս նախաձեռնությունը տրամաբանական շարունակություն է կազմում արդեն իսկ իրականացված AS112 նախագծի, համաձայն որի՝ ADC ընկերությունը ստանձնել է նաեւ տարածաշրջանում DNS հարցումները ֆիլտրելու դերը։

Ընկերությունը մեծապես կար-որում է նմանատիպ նախաձեռնությունները, քանի որ դրանք զգալի նշանակություն ունեն գլոբալ ցանցի` ինտերնետի աշխատանքի բարելավման համար։

Ծառայությանը կարող են միանալ ինտերնետ-պրովայդերները եւ ADC-ի այն կորպորատիվ բաժանորդները, որոնք ունեն առանձին էլեկտրոնային փոստի սերվերներ։

ADC հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2006թ.։ Ընկերությունն առաջինն է, որ Հայաստանում ստեղծել է անկախ – պահուստային հզորություններով օժտված, IP/MPLS տեխնոլոգիայի վրա հիմնված, օղակաձ- մայրուղիների փոխմիացված տոպոլոգիայով օպտիկամանրաթելային ցանց, որտեղից էլ վերջին մղոնի օպտիկամանրաթելային լարանցումներ են կատարվում դեպի բաժանորդների գրասենյակներ: 2009թ. սկզբից ընկերությանը միացել է Դուբայի Delta Partners հեռահաղորդակցության հայտնի հիմնադրամը եւ ներդրել ոչ միայն նոր կապիտալ, այլ- բիզնես հմտություններ ու գիտելիքներ, որոնք մեծապես նպաստում են ADC-ի կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնմանը։

Spamhaus-ը հայտնի միջազգային ոչ-առ-տրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ.: Ընկերությունը ներկայացված է աշխարհի 18 երկրներում եւ լայնամասշտապ գործունեություն է ծավալում` շնորհիվ բազմաթիվ հովանավորների, որոնց թվում են փոստային ընկերություններ, ինտերնետ-պրովայդերներ, համալսարաններ եւ ՏՏ կազմակերպություններ։