Այս նորամուծությունն անհրաժեշտ է դիտել Հեյդար Ալիեւի վերջերս արած որոշման համատեքստում, թե որդուն դեռեւս վաղ է նախագահական աթոռի համար պայքարի դուրս գալ: ալիք նախագահական ընտրություններում ընտանիքը կներկայացնի Ալիեւ-ավագը: Երրորդ անգամ: Զգուշանալով ավագից կրտսերին իխանության փոխանցումը նախկինում մշակված մեխանիզմների ձախողումից` ընտանիքի ղեկավարն ստիպված էր ղեկի փոխանցման առավել լայն միջոց հնարել: Համաձայն դրա` վարչապետ կնշանակվի Իլհամ Ալիեւը, որին եւ կհետեւի երրորդ անգամ ընտրված նախագահի հրաժարականը: Այս կերպ գործի կդրվի ղեկը վստահելի ձեռքեր փոխանցելու ելցինյան սցենարը: Լիակատար իշխանությունից օգտվելով` որդուն առավել դյուրին կլինի մրցակիցներին վստահեցնել, որ այլընտրանք չկա:
Իլհամ Ալիեւի նշանակման հարցն անհրաժեշտ է որոշել արագացված կարգով: Հետաձգման ամեն մի օրը հղի է «թագաժառանգի» վարկանիշի առավել մեծ անկումներով: Ե’վ պետական նավթային կոնցեռնի փաստացի ղեկավարի, ե’ւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի դերերում որդին չարդարացրեց հույսերը: Նրան վստահված ոլորտների ամբողջական ձախողումն ակնհայտ է: Շարունակվում է նավթահանքեր վերամշակող մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հեռացումն Ադրբեջանից: Եվրոպական կառույցների եւ երկրի ղեկավարության միջեւ լարվածությունն ոչ թե օրեցօր, այլ` ժամ առ ժամ է սրվում: ԵԽԽՎ-ի ամառային նիստի արդյունքը դարձավ Ադրբեջանի հարցերով զեկուցող Անդրեաս րոսսին Եվրոպայի խորհրդից ինքնակամ հեռանալու` պաշտոնական Բաքվի կոչը: Որդուն լիազորելով Ադրբեջանը ներկայացնել Ստրասբուրգում` հայրը հազիվ թե կարողանար պատկերացնել, թե որքան կարճ ժամանակ կպահանջվի նրանից եվրոպացիների վստահությունը վերջնականապես կորցնելու համար:
Անհրաժեշտ է նշել, որ Ալիեւ-ավագի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն, ինչպես նաեւ երրորդ անգամ թեկնածու առաջադրվելու նրա որոշումը ոչ միանշանակ արձագանքներ ունեցան: Ադրբեջանի հարցերով մոնիտորինգի հանձնաժողովի անդամները նախագահի քայլն անվանեցին անօրինական եւ նշեցին, որ նախքան նման նորարարական գաղափարներով հանդես գալը, երկրի ղեկավարությունը պարտավոր էր խորհրդակցել եվրոպական գործընկերների հետ:
Փոփոխությունները հանրաքվեի դնելու հանդեպ ԵԽԽՎ-ի մարմինների վերաբերմունքը բացատրվում է նաեւ նրանով, որ առաջարկված փոփոխությունների փաթեթը նախատեսում է խորհրդարանական ընտրություններում անցկացվող համամասնական կարգի վերացում: Հայտնի է, որ կուսակցական ցուցակով ընտրություններն օպոզիցիայի համար մինի մեջլիսում տեղ գրավելու հնարավորություններ էին ապահովում: Սահմանադրության մեջ առաջարկված փոփոխությունները ներմուծելուց հետո, կարելի է վստահորեն ասել, որ օրենսդիր իշխանության ձեւավորման գործընթացը կընթանա ոչ թե ընտրատարածքներում, այլ` նախագահի աշխատասենյակում: Այս կերպ Իլհամ Ալիեւի համար թիկունք կապահովվի: Վարչապետին երկրի ղեկավար նշանակելու դեմ անվստահության քվե արտահայտելու իրավունքն ունեցող խորհրդարանը կդառնա ձեռքի խաղալիք, որն էլ եւ երկրում փաստացի միապետության հաստատման ծրագիրը լիովին իրական կդարձնի: