Հատկանշական է, որ չնայած Ստրասբուրգից բերած ոչ լավ լուրերի` ադրբեջանական պատգամավորնը վստահեցնում են գործընկերներին, թե իրենց, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել դաշտային Ղարաբաղի տարածքում հայկական կողմի ահաբեկչական բազաների ստեղծման եւ ադրբեջանական հինավուրց պատմական հուշարձանների ոչնչացման մասին հայտարարող փաստաթղթի` Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունմանը: Խաբեություն են ոչ միայն ներկայացված փաստերն, այլեւ` ԵԽԽՎ-ի պատգամավորների կողմից դրանց ընդունման մասին հայտարարությունները: Իրականում ադրբեջանական պատվիրակությունն օգտվել էր պատգամավորների շրջանում երկու բանաձեւ` պրովոկացիոն բովանդակության երաշխավորագրեր, տարածելու իր իրավունքից: Կարիք չկա խոսել նման քարոզչական «թերթիկների» հանդեպ ԵԽԽՎ-ի արձագանքի մասին, քանի որ այդպիսի փաստաթղթերը չեն քննարկվում, այլ միայն ի գիտություն են ընդունվում: Որպես հսկայական ձեռքբերում է դիտվում նաեւ այն փաստը, թե ԵԽԽՎ-ի պատգամավորները համաձայնել են լսել Ղարաբաղի շրջակայքում անվտանգության գոտու տարածքում իբրեւ թե տեղադրված միջուկային թափոնների մասին ադրբեջանական պատգամավորի ելույթը:
Ուշադրության արժանի է բերված տեղեկության հայկական կողմի հերքման հրապարակման արձագանքը: Հայաստանում միջուկային գաղտնի փորձարկումների իրականացման մասին լեգենդի օգտին Բաքվի քարոզիչները որպես փաստարկ են ներկայացնում ստահոդ տեղեկությունն այն մասին, թե Միացյալ նահանգները պատժամիջոցներ են սահմանել ատոմային ռումբի շահագործման ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող հայկական ձեռնարկություններին: Հիշեցնենք, որ իրականում ամերիկյան պատժամիջոցն ուղղված էր մասնավոր ձեռնարկությանը, որը մեղադրվում էր իրանական ընկերություններին անասունների սննդի ավելացման արտադրության մեջ անհրաժեշտ բակտերիաների աճեցման համար մետաղական տակառների վաճառքի մեջ:
Սակայն վերադառնանք «հայերի նենգությունների» պատմությանը: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն հրաժարվել է համագործակցել Ադրբեջանի գծով զեկուցողի հետ` մեղադրելով նրան կողմնակալության մեջ: Միլի մեջլիսի պատգամավոր Հասան Միրզոեվն ավելի առաջ գնաց եւ պահանջեց հեռացնել Անրեաս րոսսին ոչ միայն զեկուցողի պաշտոնից, այլեւ` ԵԽԽվ-ից: Խորհրդարանականը միլի մեջլիսի խոսնակից պահանջեց երաշխիքներ, որ եթե րոսը որոշի ժամանել Ադրբեջան, Բաքվի օդակայանում նրան ապտակ կհասցվի: Նշենք, որ ամենաշատը Միրզոեվին է հուզել Ադրբեջանի նախագահի վերջին գործողությունների օրինականության մասին րոսսի արտահայտած կասկածները: Պատգամավորի խոսքերով, րոսսն «իրավունք չունի նախագահական ընտրություններում Հեյդար Ալիեւի մասնակցությանը դեմ արտահայտվել»:
րոսսը մեղադրվում է այն բանի համար, որ զեկուցողի պաշտոնում գործունեության ողջ ընթացքում նա հրաժարվել է ներքաշվել ադրբեջանական պատգամավորների պրովոկացիոն գործողություններում: Հիշեցնենք, որ ժամանակին րոսսին, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի տասնյակ այլ պատգամավորներին առաջարկվել է ծանոթանալ «հայերի կողմից իրականացրած ադրբեջանական ժողովրդի հանդեպ եղեռնի մասին», «Ադրբեջանի մշակութային հուշարձանների յուրացման եւ ոչնչացման մասին», «ադրբեջանական փախստականների կրթություն ստանալու իրավունքի մասին», «Հարավային Կովկասում զանգվածային ոչնչացման վտանգի մասին», «Ադրբեջանի օկուպացված տարածքներում միջուկային թափոնների եւ տեխնոլոգիաների մասին» Բաքվի պատրաստած բանաձեւային նախագծերին: րոսսը հրաժարվել է ստորագրել բոլոր այդ փաստաթղթերը` գիտակցելով դրանց քարոզչական բնույթը: Դրա համար նա ստացել է «հայերի կամակատար» պիտակը: Նշենք, որ վերը նշված փաստաթղթերը չի ստորագրել ոչ միայն րոսսը, այլեւ ԵԽԽՎ-ի պատգամավորների 90 տոկոսը: Առաջնորդվելով ադրբեջանական օրենսդիրների տրամաբանությամբ` անհրաժեշտ կլինի ընդունել, որ նրանք բոլորը «ադրբեջանական պետականության դեմ հայերի նախապատրաստած դավադրության» մասնակիցներն են: