AM
17 July 2002 - 00:00 AMT

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿՈՒՆԵՆԱ

Հավաստումներն այն մասին, թե Արկադի Ղուկասյանի թեկնածուները դրածոներ են լոկ այլընտրանքի պատրանքը ստեղծելու համար, ոչ մի քննադատության չեն դիմանում: Չնայած գործող նախագահի հակառակորդների ոչ շատ հայտնի լինելուն, ակնհայտ է, որ նրանք իրական քաղաքական գործիչներ են` վերստին ձեւավորվող ընդդիմության նոր առաջնորդները: Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի հակասությունների արդյունքում ձեւավորված ոչ այնքան առողջ երկբեւեռ քաղաքական համակարգը փլուզվեց, երբ պաշտպանության նախկին նախարարը մեղավոր ճանաչվեց քրեորեն պատժելի հանցագործությունների իրագործման մեջ: Ընդդիմության որմնախորշը ոչ այնքան երկար դատարկ մնաց: Վարկաբեկված գլխավոր հրամանատարի կողմնակիցները միավորվեցին առաջնորդների շուրջ, որոնք ոչ մի ձեւով կապված չէին Բաբայանի գործի պատմությանը:

ԼՂՀ-ի ղեկավարության հետ տակտիկական հարցերի շուրջ տարաձայնություններն հանգեցրին նրան, որ Դաշնակցություն կուսակցությունն հաճախակի սկսեց հանդես կառուցողական ընդդիմության դիրքերից: Այնուամենայնիվ, ե’ւ նրանք, ե’ւ ուրիշները որոշակի պայմանվորվածություններով համաձայնեցին պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը: Արկադի Ղուկասյանի պաշտպանության մասին հայտարարել է նաեւ «Արմենական» կուսակցությունը: Արմատական ընդդիմության ճամբարում առավել քիչ հայտնի կուսակցություններն են: Բայց հենց նրանք քաջություն ունեցան սեփական թեկնածուներ առաջադրել:

Ղուկասյանի հակառակորդների շարքում միայն Արթուր Թովմասյանն ունի իշխանական կառույցներում աշխատելու բավականաչափ փորձ: Նա պետության երկրորդ դեմքն է եղել: Պետական իշխանական մարմիններում Ղազարյանի գործունեությունը սահմանափակվում է Երեւանում ԼՂՀ-ի պաշտպանության պետական կոմիտեում կարճաժամկետ նախագահմամբ: Ընդգծենք, որ այժմ նրա ղեկավարած կուսակցությունը մոտ է Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցության դիրքերին: Առավել չեզոք է փորձում երեւալ «Միասնություն» շարժման առաջնորդ Աֆանասյանը, որը նախկինում ղեկավարում էր գաղափարախուսությունը չհստակեցրած «Ազատություն» կուսակցությունը:

Առանձին խուսակցության է արժանի Հայաստանում գործող ««Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության առաջնորդի չկայացած թեկնածության առաջադրման պատմությունը: Հրանտ Խաչատրյանը չի թաքցնում, որ ի սկզբանե գիտակցում էր ղարաբաղյան ընտրություններում առաջադրվելու սեփական փորձերի անհեռանկարային լինելը: (Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել նրա թեկնածությունը փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով): Սակայն, Խաչատրյանի համար կարեւոր էր Լեռնային Ղարաբաղի ղեկավարի ընտրություններում Հայաստանի քաղաքացու մասնակցության փաստը: Դրանով նա ձգտում էր հիշեցնել 1989 թվ.-ի դեկտեմբերին երկու հայկական պետական-տարածքային կազմավորումների միավորման մասին Խորհրդային Հայաստանի եւ ինքնավար Ղարաբաղի օրենսդիր մարմինների ընդունած որոշման գործելու մասին: Իր հայցով Խաչատրյանը ցանկանում է վերստին հրահրել միասնական պետության մասին երկխոսությունը:

Գրանցման մերժմանը լուռ համակերպվելով` Խաչատրայնը հայտարարել է, որ պաշտպանելու է Արթուր Թովմասյանի թեկնածությունը: Ամենայն հավանականությամբ, այդ հանգամանքը նրան կդարձնի ընդդիմության կենտրոնական դեմքը եւ Ղուկասյանի գլխավոր հակառակորդը: