Պաշտոնական Երեւանը գիտակցում է, որ հակառակ իր կամքին կարող է ներգրավվել իրադարձություններում: Սա լիովին հնարավոր է, քանի որ Պանկիսի կիրճում հակաահաբեկչական գործողությունների անցկացման մասին Վլադիմիր Պուտինի հայտարարության վերաբերյալ վրացական խորհրդարանականների առաջին արձագանքը հայաբնակ Ախալքալաք քաղաքից, որը Սամցխե-Ջավախեթիա ծայրամասով սահմանամերձ է Հայաստանին, ռուսական 62-րդ ռազմական բազայի դուրս բերման հարցի արագացման որոշումը եղավ: Անցյալ շաբաթ Ախալքալաքում բազայի դուրս բերման դեմ բողոքի զանգվածային ցույց է տեղի ունեցել: Պաշտոնապես չգրանցված հայկական «Վիրք» կուսակցության կազմակերպած ցույցին տարբեր տվյալներով մասնակցել են հազարից մինչեւ հինգ հազար մարդ: Ցույցի մասնակիցները, դիմելով Վրաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներին, հայտարարել են, որ հաստատակամ են ռուսական զինվորականների ներկայությունը պահպանելու որոշման մեջ:
Ռուսականամետ կողմնորոշում ունեցող Ջավախեթիայի հայ բնակչությունը բազայի դուրս բերման արագացմանը սկզբունքորեն դեմ է նաեւ այն բանի համար, որ հսկայական ռազմական օբյեկտը եկամտի հաստատուն աղբյուր է խիստ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներով առանձնացվող երկրամասի հազարավոր հայկական ընտանիքների համար: Ախալքալաքի հայերի անհանգստության առիթ է նաեւ այն կասկածը, որ ժամանակի ընթացքում ռուսական զինվորականների տեղում կհայտնվեն թուրքական զինվորները: Նման կասկածների համար, իսկապես, որոշ հիմքեր կան: Դժվար չէ հասկանալ տեղի բնակչության անհանգստությունը, եթե նկատի ունենանք այն, որ Ջավախեթիայի բնակչության զգալի մասը հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած եղեռնից հրաշքով փրկվածների ժառանգներն են:
Երեւանյան այցի ընթացքում Դավիթ Թեմզադեն հերթական անգամ Հայաստանի իշխանությանը վստահեցրեց, որ Ջավախեթիայում թուրքական զինվորականների ներկայության մասին խոսք անգամ լինել չի կարող: Այնուհանդերձ, նախարարի բանավոր երաշխիքները նվազ իրական չեն դարձնում Ախալքալաքի բազայի շուրջ ստեղծված վեճում Հայաստանի անուղղակի ներգրավման վտանգը: Ակնհայտ է, որ ժամկետից շուտ բազայի դուրս բերման հարցի ուժային կարգավորման փորձի արդյունքում կարող է առաջանալ հակամարտություն, որտեղ չի կարող մասնակցություն չունենալ տեղի հայ բնակչությունը: Իսկ դա էլ իր հերթին որոշակի պատասխանատվություն կդնի պաշտոնական Երեւանի վրա, որը կարեւորում է բարիդրացիական հարաբերությունները թե մոսկվայի, թե Թբիլիսիի հետ:
Երեւանում խիստ հետքրքրված են Պանկիսի կիրճում հակաահաբեկչական գործողությունների անցկացման ձեւերի եւ մեթոդների շուրջ ստեղծված վեճի խաղաղ կարգավորմամբ եւ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմամբ: Այդիսկ պատճառով, Հայաստանի իշխանությունները գտնում են, որ իրավունք չունեն ռուս-վրացական սրվող հակամարտության զուտ դիտող կողմը լինել: Վաղուց նախատեսված պաշտպանության նախարարի այցը լավ առիթ էր դիվանագիատական մեթոդները խաղաղասիրական նպատակներով օգտագործելու համար, եւ, իհարկե, Ախալքալաքում լարվածությունը թուլացնելու համար: Ի դեպ, Դավիթ Թեվզադեի Երեւան այցի նախօրեին երկրի իշխանության հետ բանակցելու նպատակով ժամանել էր նաեւ Ախալքալաքի շրջանային ադմինիստրացիայի նախկին ղեկավար, Վրաստանի հայ համայնքի առաջնորդ Հենրի Մուրադյանը, որին ընդունված է համարել նախագահ Շեւերդնաձեի մտերիմը: Խուսակցության թեման նույնն էր:
«Պանկիսի կիրճում չեչենական եւ օտարերկրյա գրոհայինների տեղակայումը վտանգավոր է կովկասյան բոլոր ժողովուրդների համար»,- օրերս հայտարարել է ջավախեթյան «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա վստահեցրել է, որ Ախալքալաքի եւ հարեւան շրջանների հազարավոր հայեր պատրաստ են մասնակցել վրացական հողը ավազականերից ազատագրելու գործին: «Եթե Վրաստանի իշխանությունները որոշեն կամավորներ ուղարկել Պանկիս, ապա շատ հայեր կհամաձայնեն շարք կանգնել»,- հայտարարել է չգրանցված կուսակցության առաջնորդը: Կուսակցությունն իր շարքերում, որոշ տվյալների համաձայն, հաշվարկում է մինչեւ 15 հազար հայազգի Վրաստանի քաղաքացիներ: Թբիլիսիում, բնականաբար, ախալքալաքցիների նախաձեռնությունը ոչ ոք չի սկսել քննարկել…