AM
18 June 2003 - 14:33 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը շնորհավորել է Արթուր Բաղդասարյանին Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Իր ուղերձում Ս. Միրոնովը վստահություն է հայտնել, որ ՌԴ Դաշնության խորհրդի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ արդյունավետ եւ արգասաբեր երկխոսությունը կշարունակվի եւ միջխորհրդարանական փոխգործակցությունն իր ներդրումը կունենա ռուս-հայկական ռազմավարական համագործակցության մեջ: