AM
28 January 2002 - 18:38 AMT

ՄԻՆՉԵՒ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՎԱՐՏԵԼ ՈՐՈՏԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մինչեւ այս տարվա վերջ նախատեսվում է ավարտել Որոտանի թունելի շինարարությունը, որը ջուր կմատակարարի Սեւանա լճին: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքերով` աշխատանքի հիմնական մասը կավարտվի արդեն հուլիսին: Ենթադրվում է, որ Որոտանի թունելի շնորհիվ Սեւանում ջրի մակարդակը հնարավոր կլինի մեծացնել 150 միլիոն խոր/մ: Հիշեցնենք, որ վերջին 70 տարվա ընթացքում ջրի մակարդակը իջել է մոտավորապես 20 մետրով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: