ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ստորագրել է ազատությանն աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժի ժամանակավոր կասեցման վերաբերյալ որոշումը: Դա Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության արգելքի վերացման համար անհրաժեշտ վերջին փաստաթուղթն է: Պատժամիջոցների ժամանակավոր կասեցումը Հեյդար Ալիեւը անվանել է «քաղաքական նշանակություն ունեցող իրադարձություն»: Հիշեցնենք, որ 907-րդ ուղղման ուժի ժամանակավոր կասեցումը Ադրբեջանին թույլ կտա ստանալ լրացուցիչ օգնություն տասը միլիոն դոլար գումարի չափով: Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված տեղեկատվությունում ասվում է, որ պաշտոնական Վաշինգտոնը հույս ունի, որ ուղղման ուժի կասեցումը «կօգնի տարածաշրջանում իրադրության կայունացմանը, ներառյալ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: