Եվրախորհրդի նախարարների կոմիտեի առաջիկա նիստերից մեկում կքննարկվի Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերաբերյալ հարցը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ այդ հարցը քննարկվել է Կոմիտեի վերջին նիստում, սակայն այդ կապակցությամբ Եվրախորհրդի կողմից որոշում չի կայացվել: Հովհաննիսյանի խոսքերով` քննարկման արդյունքում ավելացան ԵԽԽՎ այն պատգամավորների թիվը, որոնք համաձայն էին, որ Եվրախորհուրդը պետք է կանխի Երեւանի մեկուսացմանն ուղղված Անկարայի գործունեությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: