AM
18 June 2003 - 14:21 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏՐՈԶԱՎՈԴՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼՈՒ Է ԽԱՉՔԱՐ

Հունիսի 24-ին ՌԴ Կարելիայի մարզի մայրաքաղաք Պետրոզավոդսկում կբացվի խաչքար` նվիրված քաղաքի 300-ամյակին: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, քանդակագործ Լյուդվիգ Դավթյանի կերտած հուշարձանը Կարելիայի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվելու է Ալեքսանդր Նեւսկու տաճարի մոտ: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի խոսքերով` խաչքարը կդառնա հայ ժողովրդի երախտագիտության խորհրդանիշը Կարելիայի հողին եւ ժողովրդին: