ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը տեղեկացրել է «Թուրան» գործակալությանը, որ համանախագահները կարող է ժամանեն տարածաշրջան այս տարվա փետրվարին: «Մենք խորհրդածում ենք այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան աշխուժացնել բանակցական գործընթացը», ասել է նա: Այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության հանդեպ հնարավո՞ր է Ալանդյան կղզիների մոդելի կիրառումը, Նիկոլայ Գրիբկովը պատասխանել է, որ այդ տարբերակը քննարկվել է դեռեւս 90-ական թվականներին, սակայն, հետագա զարգացում չի ստացել: Նրա խոսքերով` անցած տարում եղել է հակամարտության կարգավորմանը հասնելու հաջողության հավանականություն, քանզի համաշխարհային ընկերակցության ուշադրությունը բեւեռված էր ղարաբաղյան խնդրին: ԱՄՆ-ում տեղ ի ունեցած ահաբեկչություններից հետո ուշադրության կենտրոնը տեղաշարժվել է: Միջոցների մեծ մասը ներկայումս բաց է թողնված Աֆղանստանի վերականգնմանը, չնայած, հանգամանքների այլ զուգադիպմամբ այդ միջոցները, ըստ դիվանագետի, կարելի էր օգտագործել Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար: Նա չի բացառել նաեւ, որ ժամանակի հետ մեկտեղ, ղարաբաղյան տարածաշրջանը կարող է մոռացվել, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Այն հարցին, թե ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ձեւավորված եղե՞լ են փարզյան սկզբունքները, Նիկոլայ Գրիբկովը պատասխանել է, որ դա «ադրբեջանական եւ հայկական կողմերի համատեղ աշխատանքի պտուղն է»: Գրիբկովը գտնում է նաեւ, որ «Նախագահները կանխել են հասարակական կարծիքը»: Նրա խոսքերով` երկու երկրների բնակչությունը պատրաստ չի եղել հնարավոր փոխզիջումների:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: